«Ազգային շարժում» խորհրդարանական դաշինքի անդամներն այսօր ներկա չեն գտնվի խորհրդարանի լիագումար նիստին

«Ազգային շարժում» խորհրդարանական դաշինքի անդամներն այսօր ներկա չեն գտնվի խորհրդարանի լիագումար նիստին:

Ինչպես խորհրդարանի բյուրոյի նիստին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, բյուրոյին ներկայացվել է դաշինքի տեղեկությունը, որ քաղաքական հայացքների պատճառով նիստին ներկա չեն գտնվի:

««Ազգային շարժում» խորհրդարանական դաշինքի տեղեկությունն ունենք, քաղաքական հայացքների պատճառով 2019 թվականի սեպտեմբերի 3-ի լիագումար նիստին դաշինքի անդամների ներկա չգտնվելու մասին»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Խորհրդարանում այսօր անցկացվելու է աշնանային նստաշրջանի առաջին նիստը: