Վարչապետի գլխավորությամբ այսօր անցկացվելու է Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը:
Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործառույթը կատարելու է Գիորգի Գախարիան:
Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստն սկսվելու է 12:00-ին:
«Կառավարությամ ղեկավարի հրամանով, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործառույթը կատարելու է փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Վարչապետը հրամանը հրատարակել է «Ազգային անվտանգության քաղաքականության ծրագրման և համակարգման կարգի մասին» Վրաստանի օրենքին համապատասխան»,- հայտարարում են կառավարության վարչության մամլո ծառայաությունում: