Այսօրվանից իրենց ուժը կորցնում են մինչև 2014 թվականի մարտի մեկը տրված C, CE, D և DE կատեգորիայի և ենթակատեգորիայի վարորդական վկայականները
Այսօրվանից իրենց ուժը կորցնում են մինչև 2014 թվականի մարտի մեկը տրված C, CE, D և DE կատեգորիայի և ենթակատեգորիայի վարորդական վկայականները

Ընթացիկ տարվա մարտի մեկից Վրաստանում մինչև 2014 թվականի մարտի մեկը տրված C, CE, D և DE կատեգորիաների և ենթակատեգորիաների վարորդական վկայականները կորցնում են իրենց իրավական ուժը:

Փոփոխությունները մտցվում են «Ճանապարհային երթևեկության մասին» օրենք: Դրա հեղինակները և նախաձեռնողներն են խորհրդարանի անդամ Գոգա Գուլորդավան, Գիորգի Խատիձեն և Մերաբ Քվարաիան:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, անձը, որն այս ժամանակի ընթացքում չի նորացրել նշված կատեգորիաների վարորդական վկայականը, այսօրվանից համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունի:

Քաղաքացիները, որոնք մինչև 2014 թվականի մարտի մեկը տրված C, CE, D և DE կատեգորիաների և ենթակատեգորիաների վարորդական վկայականները փոխել չեն կարողացել, 2019 թվականի մարտի 1-ից նոր վարորդական վկայանը կարող են վերցնել Սպասարկման գործակալության ցանկացած կառուցվածքային միավորում:

Վարորդական վկայականը փոխելու համար քաղաքացին Սպասարկման գործակալության ցանկացած մասնաճյուղ պետք է ներկայացնի. Տեղեկանք առողջական վիճակի մասին, անձը հաստատող վկայական, առկա վարորդական վկայականը:

Հատկնշական է, որ վարորդական իրավունքը փոխելու արժեքը 15 լարի, իսկ կորցրածը վերականգնելու դեպքում՝ 35 լարի:

Լրացուցիչ տեղեկություս ստանալու համար հնարավոր է զանգահարել 032 2 41 91 91 հեռախոսահամարով, կամ հաղորդագրություն գրել գործակալության ֆեյսբուքյան էջին: