Այսօրվանից բացվում են բոլոր տեսակի առևտրական օբյեկտները, այդ թվում տոնավաճառներն ու մոլերը
Այսօրվանից Վրաստանում բացվում են բոլոր տեսակի առևտրի օբյեկտները, այդ թվում՝ տոնավաճառներն ու մոլերը:
Ազգային անվտանգության խորհրդի մարտի 19-ի նիստին ընդունված որոշման համաձայն, Վրաստանում փակվել էին բոլոր տեսակի առևտրի կետերը, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային և բանկային բաժանմունքների:
Սահմանափակումների մեղմացման շրջանակներում, ապրիլի 27-ից իրենց աշխատանքն էին վերսկսել գյուղատնտեսական շուկաները:
Մայիսի 11-ից Վրաստանում բացվել են բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնց մուտքը փողոցից էր, փակ էին մնացել միայն հագուստ և կոշիկ վաճառող խանութները: Փակ էին նաև մոլերը: Այսօրվանից, նշված սահմանափակումը վերացվել է և համապատասխան պահանջները կատարելու դեպքում, առևտր բոլոր կետերին հնարավորություն է տրվում շարունակել աշխատանքը: