Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսով վարակված պացիենտներից 70-ի վիճակը ծանր է, իսկ 9-ի վիճակը ծայրահեղ ծանր
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող 1 488 պացիենտից 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մոտ 70 մարդ գտնվում է ծանր վիճակում:
«Երկրում ունենք կորոնավիրուսի հաստատված 2937 դեպք: Համաձայն այդ տվյալների, կովիդ կենտրոններում և հյուրանոցներում բուժվում է 1 488 հիվանդ: Այստեղից 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մոտ 70 մարդ գտնվում է ծանր վիճակում»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա կլինիկայում բուժվում է 32 վարակակիր, որոնցից մեկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում:
«Մեր կենտրոնին ավելացել է ևս երկու հիվանդ, այժմ ունենք 32 վարակակիր, նրանցից մեկի վիճակը ծանր է: Մնացած վարակվածների վիճակը բավարար է»,- ասել է Մարինա Էզուգբաիան: