Այսօր, Վրաստանում սպասվում է ձյուն և անձրև
Այսօր, Վրաստանում սպասվում է ձյուն և անձրև

Օդերևութաբանների կանխատեսմամբ, Արևելյան Վրաստանի բարձրալեռ շրջաններում այսօր կտեղա ձյուն, իսկ Արևմտյան Վրաստանում՝ անձրև:

Ինչպես միջավայրի ազգային գործակալությունում հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին, վատ եղանակը կպահպանվի մինչև վաղը, օրվա առաջին կեսը, տեղումները կավելանան և կփչի ուժգին քամի: Ծովում սպասվում է 4-5 բալ փոթորիկ:

Օդերևութաբանների տեղեկությամբ, նոյեմբերի 3-ից եղանակը, համեմատաբար, կբարելավվի, սակայն գիշերվա ժամերին Վրաստանի մայրաքաղաքում կլինի +2, +3: Նոյեմբերի 5-6-ից, օդի ջերմաստիճանը զգալիորեն կավելանա և կհասնի 20 աստիճանի: