Այսօր, Վրաստանում սպասվում է անձրև, ձյուն և ուժգին քամի
Այսօր, Վրաստանում սպասվում է անձրև, ձյուն և ուժգին քամի

Այսօր, Վրաստանի շրջաններում սպասվում է անձրև, ձյուն և ուժգին քամի: Այս մասին հայտնում է միջավայրի ազգային գործակալությունը:

«Փետրվարի 25-ին Վրաստանում (հիմնականում, Արևմտյան Վրաստանում և Արևելյան Վրաստանի արևմտյան շրջաններում) սպասվում է անձրև, լեռներում և բարձրալեռ շրջաններում ձյուն, առանձին վայրերում մառախուղ, իսկ ծովում 4-6 բալ փոթորիկ:

Ժամանակ առ ժամանակ արևմուտքի ուղղությամբ կփչի ուժգին քամի: Սպասվող տեղումները հնարավոր է արևելյան Վրաստանում դառնան գետերի վարարման, իսկ բարձրալեռ շրջաններում՝ ձնահյուսի ձևավորման և սողանքի պատճառ»,- ասվում է Միջավայրի ազգային գործակալությունում: