Այս րոպեներին Թբիլիսիի օլիմպիական պալատում ընթանում է Մանկական եվրատեսիլ 2017 երգի մրցույթի եզրափակիչ շոուն
Այս րոպեներին Թբիլիսիի օլիմպիական պալատում ընթանում է Մանկական եվրատեսիլ 2017 երգի մրցույթի եզրափակիչ շոուն:
Եվրատեսիլ 2017-ը բացել է Կիպրոսի ներկայացուցիչ Նիկոլա Նիկոլաուն, իսկ վերջին մասնակիցը լինելու է Իտալիայի ներկայացուցիչ Մարիա Իսիդե Ֆիոերեան: Վրաստանի ներկայացուցիչ Գրիգոլ Ղիփշիձեն արդեն ելույթ ունեցավ 9 համարի ներքո:
Հոբելյանական, հերթով 15-րդ մրցույթը անց է կացվում Թբիլիսիի օլիմպիական պալատում և դրան մասնակցում է 16 երկիր:
Գրիգոլ Ղիփշիձեն կատարել է «Գուլիս Խմա» երգը, կոմպոզիտոր՝ Գիգա Կուխիանիձե, երգի տեքստը՝ Թեմո Սաջաիաինը:
Առաջին անգամ մրցույթի պատմությունում սեփական մասնակցի օգտին քվեարկության հնարավորություն է տրվում օնլայն ռեժիմով: 16 ներկայացուցիչներից հնարավորություն է տրվում հավանություն տալ առավելագույնս 5 մասնակցի:
Օնլայն քվեարկության գործընթացը այս պահին դադարեցված է և 15 րոպեով վերսկսելու է բոլոր մասնակիցների ելույթներից հետո:
Հաղթողը ճանաչվելու է միջազգային մրցատյանի գնահատմամբ և օնլայն միավորների արդյունքների հետևանքով:
Հեղինակ -
Edgar Barsegyan