Այս տարիների ընթացքում Վրաստանն իրեն դրսևորել է որպես Իտալիայի և Եվրամիության վստահելի գործընկեր. Իտալիայի նախագահ

Վրաստանի ինստիտուտների ղեկավարների հետ հանդիպումներն ինձ համոզեցին ձեր երկրի մեծ ներուժի մեջ, որի կառավարող դասը հստակ որոշել է էկոնոմիկայի արդիականացման և հետագա զարգացման, ժողովրդավարության կայունացման, ինկլյուզիվ և կայուն աճի համար անցկացնել բարեփոխումներ,- այս մասին հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան՝ Վրաստան-Իտալիա բիզնես-ֆորումին խոսքով ելույթ ունենալիս:

Նրա գնահատմամբ, այս տարիների ընթացքում Վրաստանն իրեն դրսևորել է որպես Իտալիայի և Եվրամիության վստահելի և կայուն գործընկեր:

«Պարոն վարչապետը շատ լավ է խոսել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների մասին: Մեր երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման դինամիկան, կարծում եմ, խոստանում է ավելի շատ հնարավորություն: Առկա հարաբերություններն ստեղծում են հիմք, բազմաթիվ առումներով առավել կայուն հիմքի վրա զարգացնելու այն: Վրաստանի հաստատությունների ղեկավարների հետ հանդիպումներն ինձ համոզեցին ձեր երկրի մեծ ներուժի մեջ, որի կառավարող դասը հստակ որոշել է էկոնոմիկայի արդիականացման և հետագա զարգացման, ժողովրդավարության կայունացման, ինկլյուզիվ և կայուն աճի համար անցկացնել բարեփոխումներ»,- հայտարարել է Սերջո Մատարելան: