Հպարտ եմ, որ Իտալիայի առաջին նախագահն եմ, ով այցելել է անկախ Վրաստան. Սերջո Մատարելա

Հպարտ եմ, որ Իտալիայի առաջին նախագահն եմ, ով այցելել է անկախ Վրաստան և այդ այցը համընկել է անկախության վերականգնման 100 ամյա հոբելյանին,-այս հայտարարությունը արել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան:

Ինչպես նշել է Իտալիայի նախագահը, Գիորգի Մարգվելաշվիլիի հետ ունեցել է շատ ջերմ և ընկերական զրույց: