«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդել. Իմ կարծիքով, Անգելա Մերկելը, փաստացի, կործանել է մեր երկիրը

10:59, 10.01.2025

Իմ կարծիքով՝ Անգելա Մերկելը փաստացի, կործանել է մեր երկիրը,- ասել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը Իլոն Մասկի հետ հարցազրույցում։

Վայդելը քննադատել է նախկին կանցլերին, ով, նրա խոսքով, մեծ վնաս է հասցրել երկրին։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդը մասնավորապես կարևորել է ատոմակայանները փակելու Գերմանիայի որոշումը։

«Անգելա Մերկելը բացեց մեր սահմանները անօրինական ներգաղթի համար՝ անտեսելով հասարակական կարծիքը։ Անգելա Մերկելի նպատակն էր ներդնել միայն արեգակնային և քամու էներգիան։ Մեծ բանականություն պետք չէ հասկանալու համար, որ միայն արևային և քամու էներգիայով հնարավոր չէ արդյունաբերական երկիր ղեկավարել»,- նշել է Վայդելը։

Բացի այդ, ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդը Իլոն Մասկի հետ հարցազրույցում քննադատել է գերմանական լրատվամիջոցների վերաբերմունքը Դոնալդ Թրամփի նկատմամբ։

«Անհավանական է, թե ինչպես են Դոնալդ Թրամփին վերաբերվել գերմանական լրատվամիջոցները և գերմանացի քաղաքական գործիչները նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ինչպես ես նշեցի «Bloomberg»-ի հարցազրույցում, ինձ ֆիզիկապես ցավ էր պատճառում տեսնել, թե ինչպես են նրան և նրա ամբողջ ընտանիքին նվաստացնում»,- ասել է Վայդելը։

Նմանատիպ