Այաթոլլահ Ալի Խամենեի. Ամերիկացիները պետք է իմանան, որ իրանացի ազգը չի հանձնվի, և նրանց կողմից ցանկացած ռազմական միջամտություն անկասկած կհանգեցնի անդառնալի վնասի

16:01, 18.06.2025

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արձագանքել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ասելով, որ Իրանը չի հանձնվի։

«Ամերիկացիները պետք է իմանան, որ իրանական ազգը չի հանձնվի, և նրանց կողմից ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անդառնալի վնաս կպատճառի», – ասել է Խամենեին։

Ըստ այաթոլլա Ալի Խամենեի՝ յուրաքանչյուր ոք, ով իմաստուն է և լավ գիտի Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը, երբեք չի խոսի այս ազգի հետ սպառնալիքային լեզվով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցերում կոչ էր արել Իրանին անվերապահորեն հանձնվել։

Նմանատիպ