Այաթոլլա Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Իրանի զինված ուժերին Իսրայելի վրա պատասխան հարձակման համար
Այաթոլլա Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Իրանի զինված ուժերին Իսրայելի վրա պատասխան հարձակման համար

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնում երկրի զինված ուժերին Իսրայելի վրա պատասխան հարձակման համար։

Այաթոլլահ Ալի Խամենեին նաև կոչ է անում նրանց անխոնջ հետևել ռազմական նորամուծություններին և ուսումնասիրել թշնամու մարտավարությունը:

«Կարևոր չէ, թե քանի հրթիռ է արձակվել և քանիսն է խոցել թիրախը։ Կարեւոր է, որ Իրանը կամքի ուժ դրսեւորեց այս գործողության ընթացքում»,- ասել է Խամենեին։

Հիշեցնենք, որ ի պատասխան Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսության վրա հասցված ավիահարվածի՝ Իրանը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ։