Ախալքալաքում և Մառնեուլիում Անկախության օրվան նվիրված միջոցառումներն ավարտվեցին գալա համերգներով
Ախալքալաքում և Մառնեուլիում Անկախության օրվան նվիրված միջոցառումներն ավարտվեցին գալա համերգներով

Մայիսի 26-ի միջոցառման գագաթնակետին՝ ժամը 17:10-ին, Ախալքալաքում և Մառնեուլում հանդիսավոր կերպով հնչեց Վրաստանի օրհներգը։ Ելույթներին զուգահեռ օդ են բաց թողնվել գունավոր հրավառություն և հազարավոր հելիումի փուչիկներ։

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն ավարտվեցին գալա համերգներով։

Նոդիկո Տատիշվիլին, Սոփո Գելովանին, Մարիամ Մամիսմեդաշվիլին, Դատունա Մգելաձեն և «Ջորջիա» դուետը Ախալքալաքում կատարել են ծանոթ ստեղծագործություններ, իսկ Մառնեուլիում՝ «Փրանի» խումբը, Թեմուր Ղվիթելաշվիլին, Էկա Կախիանին, Նինի Բադուրաշվիլին, Քրիստինե Իմիմեդիաձեն և Թակո Գաչեչիլաձեն: