Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին վերականգնվել է երթևեկությունը
Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհին վերականգնվել է երթևեկությունը

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդայ (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ1-կմ112 հատվածում և միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ51-կմ96 հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ինտենսիվ ձյան պատճառով, Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ1-կմ11 հատվածում և Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի կմ51-կմ96 հատվածում արգելված էր կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցած ավտոբուսների երթևեկությունը: