Ախալցիխեում բացվել է ագրարային շուկան
Ախալցիխեում բացվել է ագրարային շուկան

Բացվել է Ախալցիխեի ագրարային շուկան: Ագրարային շուկայի մուտքի մոտ իրականացվում է քաղաքացիների ջերմաչափման գործընթացը: Վերահսկվում է շուկայի մուտքն ու ելքը: Շուկայի տարածքում քաղաքացիները տեղաշարժվում են դիմակներով և պահպանում պարտադիր երկմետրանոց հեռավորությունը:

Շուկայում տիրող իրավիճակին ծանոթացել են բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլին, նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցիխեի և Ադիգենի մաժորիտար պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն և սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները:

Ջերմաչափման գործընթացի մոնիթորինգն իրականացնում են Ախալցիխեի քաղաքապետարանի աշխատակիցները և քաղաքացիներին կոչ անում պահպանել սոցիալական հեռավորությունը:

Առևտրական օբյեկտի բացման որոշումը կայացվել է սննդամթերքի ազգային գործակալության խորհրդով՝ արտակարգ դրության ժամանակ կիրառված սահմանափակումների աստիճանաբար մեղմացման շրջանակներում: Հատկանշական է, որ Ախալցիխեի ագրարային շուկայում փակվելուց մինչ օրս ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ, իրականացվել են ախտահանման աշխատանքներ, կարգավորվել է բակը և մեքենաների կայանատեղին:

Տեղեկությունը հաղորդում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը: