Ախալցիխե-Վալե հատվածում որոշ տիպի ավտոմեքենաների տեղաշարժն արգելվել է
Ախալցիխե-Վալե հատվածում որոշ տիպի ավտոմեքենաների տեղաշարժն արգելվել է

Առատ ձյան պատճառով միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի կմ 76-կմ 97 (Ախալցիխե-Վալե) հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի տարողությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Գերատեսչության տվյալներով, նշված հատվածով այլ տեսակի ավտոմեքենաների տեղաշարժն ազատ է։