Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ․ Վազիան-Գոմբոր-Թելավ ճանապարհի 26-րդ կիլոմետրին ժայռաբեկորներ են փլուզվել, ինչի պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է

21:50, 06.10.2026
Վազիան-Գոմբոր-Թելավ ճանապարհի 26-րդ կիլոմետրին ժայռաբեկորներ են փլուզվել․ այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Նրանց փոխանցմամբ՝ նշված հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է։
«Ներպետական նշանակության Վազիան-Գոմբոր-Թելավ ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրին ժայռաբեկորներ են փլուզվել, ինչի պատճառով նշված հատվածում ժամանակավորապես՝ մինչև համապատասխան միջոցառումների իրականացումը, արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ