Ավստրիայի ՆԳ նախարարի խոսքով, Վիեննայում հատուկ գործողության ժամանակ սպանված հարձակվողը լավ էր տրամադրված այսպես կոչված իսլամական պետության հանդեպ

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերի հայտարարությամբ, Վիեննայում հատուկ գործողության ժամանակ սպանված հարձակվողը լավ էր տրամադրված այսպես կոչված իսլամական պետության հանդեպ: Այս մասին հայտնում է «Գարդիան» հրատարակությունը:

Նրա խոսքով, հարձակվողը լավ զինված է եղել: Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ նրա վրա կցված պայթուցիկ գոտին կեղծ էր:

Կառլ Նեհամերը բնակիչներին կոչ է անում զերծ մնալ տանից դուրս գալուց, ինչպես նաև հասարակական տրանսպորտով ճանապարհորդելուց:

Երեկ Վիեննայում կատարված հարձակումից հետո երկրում անվտանգության միջոցառումներն առավելագույնս խստացվել են:

Վիեննայում հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 20:00-ին: Ոստիկանության տվյալներով, զինված անձը կրակ է բացել վեց տարբեր վայրերում, այդ թվում սինագոգային հարակից տարածքում: Զոհվել է երեք մարդ, 15-ը վիրավորվել է: Ավստրիայի կառավարությունը կատարվածը համարում է ահաբեկչական գործողություն: ՆԳՆ-ն տվյալներով,  հարձակվողներից մեկը սպանվել է, մեկը որոնվում է: Իրավապահները Վիեննայի բնակիչներին հորդորում են մնալ տանը: