Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասում է, որ մեկ շաբաթից համընդհանուր կարանտինի ավարտից հետո, խիստ սահմանափակումները կմնան ուժի մեջ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասում է, որ մեկ շաբաթում համընդհանուր կարանտինի ավարտից հետո խիստ սահմանափակումները կմնան ուժի մեջ: Այս մասին Սեբաստիան Կուրցը հայտարարել է ավստրիական «Կլայնե Ցայտունք» թերթին տված հարցազրույցում:
Ավստրիայում խիստ կարանտինի ժամկետը լրանում է դեկտեմբերի 7-ին: Ըստ Կուրցի, նոր սահմանափակումները կհայտարարվեն դեկտեմբերի 2-ին և կախված կլինեն «կովիդ 19»-ի դեպքերի դինամիկայից:
Ավստրիայի առաջնորդն ասում է, որ առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում բնակչությունը ստիպված կլինի ապրել սահմանափակումների պայմաններում:
«Որքան բարձր է վարակի մակարդակը, այնքան դժվար կլինի սահմանափակումները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեl: Մենք ստիպված կլինենք զանգվածային զսպվածության մեջ ապրել դեկտեմբերի 7-ից հետո», – հարցազրույցում ասել է Սեբաստիան Կուրցը:
Ավստրիայի կանցլերի խոսքով, նախ և առաջ նախատեսվում է բացել առևտրային հաստատությունները և դպրոցները: Լեռնադահուկային սեզոնի կապակցությամբ առաջադրած հարցին պատասխանելիս, Կուրցն ասել է, որ մարզական և զվարճանքի օբյեկտները մեղմացման առաջին փուլի մաս չեն կազմի: