Ավստրիայի կանցլեր Կարլ Նոյհամերը հրաժարական է տվել
Ավստրիայի կանցլեր Կարլ Նոյհամերը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ Ավստրիայում ձախողվել են առանց ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները։
«Առաջիկա օրերին ես կհեռանամ կանցլերի և «Ժողովրդական կուսակցության» ղեկավարի պաշտոններից և կապահովեմ կանոնավոր անցում»,- ասվում է Ավստրիայի կանցլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցում։
Մինչ այդ «Neos» լիբերալ կուսակցությունը դուրս եկավ բանակցություններից, սակայն «Ժողովրդական կուսակցությունը» և «Սոցիալ-դեմոկրատները» շարունակեցին բանակցություններն անարդյունք։
«Առայժմ ամեն ինչ փորձել ենք։ Անհնար է պայմանավորվել առանցքային հարցերի շուրջ»,- ասել է Կարլ Նեհամերը, ով պահպանողական «Ժողովրդական կուսակցության» առաջնորդն է։
Սեպտեմբերին կայացած ընտրություններում ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության հաղթանակից հետո լիբերալ Neos-ը, «Ժողովրդական կուսակցությունը» և «Սոցիալ-դեմոկրատները» փորձեցին եռակողմ կառավարական կոալիցիա կազմել։