Ավստրիան երկրից վտարում է ռուս դիվանագետի
Ավստրիան երկրից վտարում է ռուս դիվանագետի

Ավստրիան երկրից վտարում է ռուս դիվանագետների: Այս մասին լուրը տարածում են ռուսական լրատվամիջոցները: Ինչպես ռուս լրագրողներին հայտնել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունից, ռուս դիվանագետը մեղադրվում է Վիեննայի հռչակագրի խախտման մեջ:

Ավելի վաղ, ավստրիական հրատարակչությունները գրում էին, որ Ավստրիան առաջին անգամ պերսոնա նոն գրատա է հայտարարել է ռուս դիվանագետի, որը պետք է երկիրը լքի մինչև սեպտեմբերի 1-ը: Ըստ ավստրիացի լրագրողների, նա մեղադրվում է արդյունաբերական լրտեսության մեջ:

Մասնավորապես, գործը վերաբերում է բարձր տեխնոլոգիական կորպորացիաներից մեկին, որից ռուս դիվանագետը փորձել է տեղեկատվություն ստանալ Ավստրիայի քաղաքացու օգնությամբ: Ավստրիայի քաղաքացին ղեկավարությանը տեղեկացրել է ռուս դիվանագետի մտադրության մասին: Ռուսաստանի քաղաքացին հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ և օգտվել է դիվանագիտական ​​անձեռնմխելիությունից: