Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, ագեվազները հայտնվել են դատարկ փողոցներում
Ավստրալիայում՝ կորոնավիրուսի համաճարակի արդյունքում քաղաքացիները մնում են տանը, այդ իսկ պատճառով ագեվազները հայտնվել են Ադելաիդա քաղաքի փողոցներում:

Տեսանյութը հրապարակվել է տեղի ոստիկանության կողմից:

Ինչպես պարզաբանել է ոստիկանությունը, ագեվազները հաճախ հայտնվում են Ադելաիդայի արվարձաններում, չնայած, նրանց կենտրոնական փողոցներում տեսնելը սովորական երևույթ չէ: