Ավարտվել է Ակակի Ծերեթելիի պողոտայի վերականգնողական աշխատանքները
Ավարտվել է Ակակի Ծերեթելիի պողոտայի վերականգնողական աշխատանքները

Ավարտվել է Ակակի Ծերեթելիի պողոտայի վերականգնման վերջին փուլը, որը հիմնականում ներառում էր բարեկարգման աշխատանքներ։ Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանիի հետ միասին ծանոթացել է վերականգնման արդյունքներին։

«Ծերեթելի պողոտայի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են։ Հանրությանն ասացինք, որ մնացած աշխատանքները կավարտվեն մարտի վերջին։ Շատ ուրախ եմ, որ նշված պողոտան ամբողջությամբ վերանորոգվել է։ Փոխվել են ստորգետնյա հաղորդակցությունները, տեղադրվել նոր լուսասյուներ, տեղադրվել են ստորգետնյա աղբամաններ։ Ներկայումս ընթանում են գարնանային կանաչապատման աշխատանքները, որոնք էլ ավելի կգեղեցկացնեն պողոտան։ Որպես այս քաղաքում ապրող մարդ՝ ես ուրախ եմ, որ մեր մայրաքաղաքին ավելացել է ևս մեկ բարեկարգ, վերականգնված պողոտա»,- ասել է Կախա Կալաձեն։

Ծերեթելի պողոտայում իրականացված վերականգնողական և բարեկարգման աշխատանքները ներառում էին ստորգետնյա հաղորդակցությունների թարմացում, վերգետնյա լարերի ստորգետնյա տեղադրում, մայթերի, անվտանգության կղզիների, արտաքին լուսավորության ցանցի և ասֆալտապատման, լուսադիոդային լապտերների տեղադրում, սպասասրահների և հասարակական տրանսպորտի ուղիների կազմակերպում, ստորգետնյա աղբամանների տեղադրում։ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ կանաչապատման աշխատանքները կավարտվեն մի քանի օրից։

Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին Ծերեթելի պողոտայում էին գտնվում, Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Գիորգի Աբութիձեն, Թբիլսերվիս գրուպի տնօրեն Դավիթ Փաչուլիան, Դիդուբե շրջանի գամգեբելի Վլադիմիր Ձնելաձեն, բնապահպանության քաղաքային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Պաատա Տոգոնիձեն, Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր Գիվի Չխարտիշվիլին։