Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երկու տեսուչներ մշտապես կլինեն Զապոռոժյեի ատոմակայանում

14:06, 02.09.2022

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երկու տեսուչներ մշտապես կլինեն Զապոռոժյեի ատոմակայանում։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներն այս պահին գտնվում են Զապոռոժյեի ատոմակայանում և գնահատում են այնտեղ տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մարտ ամսից օկուպացրել է Զապոռոժյեի ատոմակայանը։ Օգոստոսի սկզբից Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են կայանի ուղղությամբ կրակ բացելու մեջ։

Նմանատիպ