Ածղուրի-Վալե հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է
Ածղուրի-Վալե հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է

Ածղուրի-Վալե ճանապարհահատվածում երթևեկությունն ազատ է, այս մասին հայտնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

«Մաքրման աշխատանքների արդյունքում, միջազգային նշանակություն ունեցող Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոմոբիլային ճանապարհի, 75-97 կմ (Ածղուրի-Վալե) հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների և M3 կարգի ավելի քան 22 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,- նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։