Ասիայի զարգացման բանկը ստորագրել է պայմանագիր, որի համաձայն Վրաստանի համար գնելու է «Փի Սի Ար» թեստավորման համար անհրաժեշտ սարքավորումներ
Ասիայի զարգացման բանկը ստորագրել է պայմանագիր, որի համաձայն Վրաստանի համար գնելու է «Փի Սի Ար» թեստավորման համար անհրաժեշտ սարքավորումներ

Ասիայի զարգացման բանկը ստորագրել է պայմանագիր, լիովին ավտոմատացված, բարձրորակ այսպես կոչված «Պի Սի Ար» թեստավորման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որը օգնելու է երկրում համավարակի տարածումը դադարեցնելու միջոցառումներին:

Ասիայի զարգացման բանկի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, սարքավորումները, որոնց արժեքը 440 000 եվրո է, տրամադրվելու է՝ Roche Diagnostics Turkey, A.S. ընկերության կողմից և փոխանցվելու է Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Վրաստանը առանձնահատուկ հաջողությամբ արձագանքել է համավարակի մարտահրավերներին, վարակի տարածման կանխարգելման և բիզնեսին օժանդակելու ճանապարհով: Բանկի դրամաշնորհով ձեռք բերված սարքավորումները կբարձրացնեն երկրում «Փի Սի Ար» փորձարկման կարողությունը, որը անհրաժեշտ է երկրում վարակի տարածումը դադարեցնելու համար»,- ասել է Ասիայի զարգացման բանկի մշտական ​​ներկայացչության տնօրենը և Վրաստանում մշտական ներկայացուցիչ՝ Շեյն Ռոզենթալը:

Ասիայի զարգացման բանկի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկյանոսյան տարածաշրջանի հաջող, բազմակողմանի և կայուն: Միևնույն ժամանակ, այն շարունակում է աշխատել տարածաշրջանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ: 1966 թվականին հիմնադրված կազմակերպությունը միավորում է 68 երկիր, այդ թվում 49-ը Ասիայի տարածաշրջանից: