Վրաստանի և Ասիայի ենթակառուցվածքի ներդրողական բանկի (AIIB) միջև այսօր ստորագրվել է վարկային համաձայնագիր, որն ուղղվելու է «կովիդ 19»-ի դեմ պայքարի արագ արձագանքման նախագծին:
Փաստաթուղթը ստորագրել են ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանին և Ասիայի ենթակառուցվածքի ներդրողական բանկի փոխնախագահ, Կոնստանտին Լիմոտովսկին:
Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ասիայի ենթակառուցվածքի ներդրողական բանկի կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսը, համաշխարհային բանկի հետ մայիսի 1-ին ձևակերպված «կովիդ 19»-ի դեմ արագ արձագանքման նախագծի վարկային համաձայնագրի մասն է, որով համաշխարհային բանկը Վրաստանին տրամադրել է 80 մլն. դոլար:
Գերատեսչությունում պարզաբանում են, որ բյուջետային աջակցությունը կազմում է 91 340 000 եվրո և նրա նպատակն է խուսափել Վրաստանում կովիդ 19-ով առաջացած վտանգներից և արձագանքել դրան:
Նախագիծն իրականացնելու է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական օգնության նախագիծը: