Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 28 միլիոնը: Այս մասին տեղեկությունը տարածում է Ջոն Հոփքինսի համալսարանը: Համալսարանի տվյալների բազայի համաձայն, համավարակի սկզբից ի վեր «կովիդ 19»-ը համաշխարհային մասշտաբով հաստատվել է՝ 28 047 828 մարդու մոտ:

Համալսարանի տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 906 195 մարդ, ապաքինվել է 18 849 981 պացիենտ: Վարակվածների թվով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ նահանգներն է, որտեղ «կովիդ 19»-ը հաստատվել է ավելի քան 6 400 000 մարդու մոտ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է: Այս երկու երկրում վարակվածների թիվը գերազանցել է երկու միլիոնը: