Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 900 հազարը
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 900 հազարը

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 900 հազարը,- այս մասին հաղորդում է Ջոնս Հոփքինսի համալսարանը: Դրա հետ մեկտեղ, ավելի քան 190 հազար մարդ մահացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ամբողջ աշխարհում համավարակի տարածումից առ այսօր արձանագրվել է վարակման 27 766 325 դեպք: Վարակի տարածման տեսանկյունից, առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ 6,3 միլիոն դեպք, երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 4,7 միլիոն դեպքով, իսկ երրորդ տեղում Բրազիլիան, որտեղ գրանցված է «կովիդ 19»-ով վարակման 4,1 միլիոն դեպք: