Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 44 059 551 մարդ:
Կորոնավիրուսի ամենաշատ դեպք է արձանագրվել ԱՄՆ-ում, որին ըստ դեպքերի թվի, հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը և Թուրքիան: Բոլոր այս երկրներում վարակի դեպքերի թիվը գերազանցում է մեկ միլիոնը:
Ինչ վերաբերում է զոհերին, աշխարհում վարակի հետևանքով մահացել է, ընդհանուր, 1 168 107 մարդ:
Ամենաբարդ իրավիճակը Ամերիկայում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Մեքսիկայում է:
Համավարակի մեկնարկից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 29 832 060 մարդ: