Աշխարհի մայրաքաղաքներում ապրիլի 9-ի 30 ամյակի կապակցությամբ տեղի են ունենալու միջոցառումներ
Աշխարհի մայրաքաղաքներում ապրիլի 9-ի 30 ամյակի կապակցությամբ տեղի են ունենալու միջոցառումներ

Արտաքին գործերի նախարարության և արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կազմակերպմամբ, Վրաստանի ազգային միասնության օրը, 1989 թվականի ապրիլի 9-ի 30 ամյակի կապակցությամբ, աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, ապրիլի 9-ը պատկերող լուսանկարների ցուցահանդես է տեղի ունենալու, Վրաստանի ներկայացուցչություններում՝ Ադրբեջանում, Գերմանիայում, Դանիայում, Էստոնիայում, Լատվիայում, Մոլդովայում, Նյու Յորքում, Սալոնիկում, Թուրքիայում, ՈՒզբեկստանում, Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում և Նորվեգիայում:

Ավստրիայում, Բելառուսում, Լեհաստանում և Հունգարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանները, դասախոսություն են կարդալու ապրիլի 9-ի իրադարձությունների կապակցությամբ:

Շվեյցարիայում, Ժնևում Վրաստանի դեսպանատան և ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչության կազմակերպմամբ, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի է ունեցել խաղաղ ցույց:

Միջոցառումներին զուգահեռ, Բրազիլիայի, Բելգիայի, Վատիկանի, Քուվեյթի, Չեխիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Հայաստանի, Ռումինիայի և Ղազախստանի ազդեցիկ հրատարակչություններում ապրիլի 9-ի կապակցությամբ հրապարակվելու են հոդվածներ, ինչպես նաև ծրագրվում է Իսրաելում Վրաստանի դեսպանի հարցազրույցը տեղական հեռուստատեսությունում:

Բացի այդ, Եգիպտոսում, ՈՒկրաինայում, Իռլանդիայում, Սաուդյան Արաբիայում, Սլովակիայում տեղի են ունենալու տարբեր կրթական միջոցառումներ, կոնֆերանսներ և ընդունելություններ:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 30 տարի: 1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր: