Ինչպես հարությունն է հետևում ավագ շաբաթին և Քրիստոսի խաչելությանը, այնպես էլ հանրաքվեն և Վրաստանի անկախության վերականգնումն է հետևել ապրիլի 9-ի զոհերին և ողբերգությանը. Սալոմե Զուրաբիշվիլի
Ինչպես հարությունն է հետևում ավագ շաբաթին և Քրիստոսի խաչելությանը, այնպես էլ հանրաքվեն և Վրաստանի անկախության վերականգնումն է հետևել ապրիլի 9-ի զոհերին և ողբերգությանը. Սալոմե Զուրաբիշվիլի

Ինչպես հարությունն է հետևում ավագ շաբաթին և Քրիստոսի խաչելությանը, այնպես էլ հանրաքվեն և Վրաստանի անկախության վերականգնումն է հետևել ապրիլի 9-ի զոհերին և ողբերգությանը,-այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է պետական արարողությունների պալատում, որտեղ տեղի է ունեցել ապրիլի 9-ին զոհված մարդկանց ընտանիքի անդամների և Վրաստանի պետության անկախության վերականգնման աքտի ստորագրողների համար կայացած ընդունելությունը:

«Ապրիլի 9-ը այն տարեթիվն է, որի նկատմամբ յուրաքանչյուր վրացի ունի առանձնահատուկ կախվածություն: Ապրիլի 9-ը մեր հիշողության մեջ դժբախտության օր է: Այս օրը մեզ հիշեցնում է մեր ունեցած ցավերը, սակայն դժբախտությունը ուժեղացնում է մեզ: Մեր ողջ պատմությունը դրա վկայությունն է, իսկ ապրիլի 9-ը դրա օրինակը: Այս օրը մեզ ուժ է տվել, որի շնորհիվ հաղթահարել ենք Խորհրդային կայսրության ճնշումը և ստեղծել ենք հիմք անկախության համար:

Առանց ապրիլի 9-ի հնարավոր է հանրաքվե չկայանար և չէր լինի անկախություն: Ինչպես հարությունն է հետևում ավագ շաբաթին և Քրիստոսի խաչելությանը, այնպես էլ հանրաքվեն և Վրաստանի անկախության վերականգնումն է հետևել ապրիլի 9-ի զոհերին և ողբերգությանը: Այսօրվա Վրաստանը կանգնած է նրանց ձեռքբերման վրա: Բոլորը պետք է գիտենան, առանձնապես երիտասարդները, թե ինչ են արել այն ժամանակ մեր հայրենակիցները: Չի կարելի, որ հասարակությունը հարգանքով չվերաբերվի երկրի առաջին նախագահ, Զվիադ Գամսախուրդիայի նկատմամբ, որը կանգնած է եղել անկախության պայքարի գլխին»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր: Ցույցը ցրելու ժամանակ մահացել է 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվել են դեռևս չպարզված կազմվածքով գազից: