Արչիլ Թալակվաձեն և պատգամավորները խորհրդանշորեն կակաչներ դրեցին Ապրիլի 9-ի հուշահամալիրին
Արչիլ Թալակվաձեն և պատգամավորները խորհրդանշորեն կակաչներ դրեցին Ապրիլի 9-ի հուշահամալիրին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն պատգամավորների հետ միասին այցելել է Ապրիլի 9-ի հուշահամալիր:

Արչիլ Թալակվաձեն և խորհրդարանի անդամները խորհրդանշորեն կակաչներ են դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 32 տարի: 1989 թ. ապրիլի 9-ի լուսաբացին խորհրդային միության զինցած ուժերի զորքերը ցրեցին բողոքի խաղաղ ցույցարարներին, որի արդյունքում զոհվեց 21 մարդ, իսկ հարյուրավոր քաղաքացիներ թունավորվեցին անհայտ գազից: