Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդն ու կարճահասակ կինը հանդիպել են միմյանց

Գինեսի ռեկորդների գրքում ներառված երկու անձիք հանդիպել են եգիպտական բուրգերի մոտ՝ Եգիպտոսի զբոսաշրջության հարցերով խորհրդի հրավերով։

Թուրքիայից 35-ամյա ֆերմեր Սուլթան Կեսենը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը, նրա հասակը կազմում է 251 սմ։ Թուրք «հսկային» հանդիպել է Ջոթի Ամջին՝ Հնդկաստանից, ով իր 62 սմ հասակով ճանաչվել է Guinness World Records-ի կողմից «աշխարհի ամենակարճահասակ կին»։

Ռեկորդակիրները մասնակցել են ֆոտոսեսիայի՝ զբոսաշրջիկներին դեպի եգիպտական տեսարժան վայրեր գրավելու համար։

Նշվում է, որ Կեսենի հասակը կապված է հիպոֆիզի թարախակույտի հետ։ Հիվանդության պատճառով նրա օրգանիզմը չափից շատ է արտադրում աճի հորմոն։