Աշխարհը միասնական է քիմիական զենք կիրառելու դեմ և առավելապես այն դեպքում, երբ հարցը վերաբերում է երեխաներին. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Բորիս Ջոնսոնը ողջունել է Բրիտանիայի և դաշնակիցների կողմից իրականացրած գրոհը:
«Աշխարհը միասնական է քիմիական զենք կիրառելու դեմ և առավելապես այն դեպքում, երբ հարցը վերաբերում է երեխաներին»,- Թվիթերի իր էջում գրել է Բրիտանիայի արտգործնախարարը:
Թուրքիան աջակցում է Սիրիայում մեկնարկած ռազմական օպերացիային: Հայտարարությունը տարածել է երկրի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունում նշում են, որ պաշտոնական Անկարան գոհ է՝ Վաշինգտոնի, Լոնդոնի և Փարիզի կողմից սկսած ռազմական գործողությամբ:
Սիրիայի դեմ իրականացրած ավիագրոհը ողջունել են նաև Ճապոնիայում:
«Ճապոնիայի իշխանությունները աջակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ջանքերը, թույլ չտալ քիմիական զենքի կիրառումը Սիրիայում»,-հայտարարությունը արել է երկրի վարչապետ, Սիձո Աբեն:
Վարչապետը նշել է նաև, որ օրվա վերջին ծրագրված է անց կացնել Ճապոնիայի անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Հեղինակ -
Edgar Barsegyan