Աշխարհը չպետք է թույլ տա, որ կրկնվեն այնպիսի ողբերգական իրադարձություններ, ինչպիսին արդեն եղել է Վրաստանում 2008 թվականին. Վոլոդիմիր Զելենսկի
Աշխարհը չպետք է թույլ տա, որ կրկնվեն այնպիսի ողբերգական իրադարձություններ, ինչպիսին արդեն եղել է Վրաստանում 2008 թվականին. Վոլոդիմիր Զելենսկի

Եվրոպան և աշխարհը չպետք է թույլ տան, որ կրկնվեն այնպիսի ողբերգական իրադարձություններ, ինչպիսին արդեն եղել են Վրաստանում 2008 թվականին,- այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կիևում իր էստոնացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողություններն աննախադեպ սպառնալիք են ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ու աշխարհի համար։

«Ռուսաստանի կողմից, այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման որոշումը Մոսկվայի նոր ագրեսիան է Ուկրաինայի դեմ, որը պահանջում է միջազգային գործընկերների անհապաղ և վճռական պատասխան։ Այս որոշմամբ Ռուսաստանը իրավական հիմք է ստեղծել Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակելու համար։

Ռուսաստանի գործողություններն աննախադեպ սպառնալիք են ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և աշխարհի համար։ Այսօր Ուկրաինայում որոշվում է եվրոպական անվտանգության ապագան, որի մաս է կազմում Ուկրաինան։ Եվրոպան և աշխարհը չպետք է թույլ տան ողբերգական իրադարձությունների կրկնությունը, որոնք արդեն տեղի են ունեցել Վրաստանում 2008 թվականին»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։