Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Ռոման Աբրամովիչը և ուկրաինական պատվիրակության մի քանի անդամներ այս ամսվա սկզբին Կիևում կայացած բանակցություններից հետո ենթադրյալ թունավորման նշաններ են ունեցել

21:45, 28.03.2022

Ռոման Աբրամովիչը և ուկրաինական պատվիրակության մի քանի անդամներ այս ամսվա սկզբին Կիևում կայացած բանակցություններից հետո ենթադրյալ թունավորման ախտանիշներ են ցույց տվել: Համապատասխան տեղեկությունը հրապարակում է Wall Street Journal-ը։

Սակայն BBC-ն գրում է, որ Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչը հաստատել է, որ ռուս օլիգարխին իբր թունավորել են այս ամսվա սկզբին։

Աբրամովիչի խոսնակը, սակայն, չի հստակեցրել, թե էլ ով է եղել թիրախը և որն է թունավորման ենթադրյալ աղբյուրը։

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, այս տարվա սկզբին Կիևում կայացած բանակցություններին մասնակցած երեք անձինք՝ Աբրամովիչը և ուկրաինական պատվիրակության երկու անդամներ, ունեին կարմիր աչքեր, արցունք, ձեռքի և դեմքի մաշկի վնասվածքներ:

Աբրամովիչի ներկայացուցիչները նշում են, որ նա այժմ իրեն լավ է զգում և կշարունակի բանակցությունները Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։

BBC-ի փոխանցմամբ՝ Աբրամովիչի մտերիմներն ասում են, որ նա բանակցություններին միացել է այն բանից հետո, երբ նրանք օգնություն են խնդրել։

Սակայն իրենք՝ ուկրաինացի բանակցողները, չեն հաստատել թունավորման փաստը։ Ռուստեմ Ումերովը, ով նշվում է որպես ենթադրյալ զոհերից մեկը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանրությանը կոչ է անում չվստահել չստուգված տեղեկատվությանը։

Ես լավ եմ. Սա իմ պատասխանն է բոլոր սովորական դեղին պատմություններին: Խնդրում ենք չվստահել չստուգված տեղեկատվությանը: Կա նաև տեղեկատվական պատերազմ»,- գրել է Ումերովը։

Նմանատիպ