Առողջապահության նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի թեժ գծի համարներին ՝ բիլայնից և մագթիից զանգերը դարձել են անվճար
Առողջապահության նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի թեժ գծի համարներին ՝ բիլայնից և մագթիից զանգերը դարձել են անվճար

Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի թեժ գծի համարներին, բիլայնի և մագթիի ցանցից զանգերը դարձել են անվճար: Այս մասին ասված է առողջապահության նախարարության կողմից հրապարակած տեղեկության մեջ:

Ըստ նրանց, կորոնավարակի տարածման կապակցությամբ, այդ որոշումը ընդունել են անձամբ ընկերությունները:

«Առողջապահության նախարարությունը ողջունում է ընկերությունների կողմից սոցիալական պատասխանատվության ակտիվացումը, հատկապես այն ժամանակ, երբ հասարակությանը տեղեկացնելը անչափ կարևոր է: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության թեժ գիծը ՝ 15-05-ը աշխատում է 24 ժամ: Բացի այդ, հիվանդությունների վերահսկման կենտրոնի թեժ գծի աշխատաժամերը նույնպես փոխվել են, անհրաժեշտության դեպքում 116 001 հեռախոսահամարին աշխատանքային օրերին կարող եք զանգահարել մինչև ժամը 21:00-ն, իսկ շաբաթ կիրակի օրերին մինչև ժամը 18 00-ն»,- ասված է հայտարարության մեջ: