Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները վեհաժողովին պայմանավորվել են, որ համավարակի վերաբերյալ աշխարհի արձագանքը գնահատվելու է անկողմնակալ
«Կովիդ 19»-ի գլոբալ համավարակի վերաբերյալ համաշխարհային արձագանքը գնահատվելու է՝ անկողմնակալ, անկախ և համապարփակ ճանապարհով:
Այս մասին համաշխարհային կազմակերպության առցանց վեհաժողովին պայմանավորվել են կազմակերպության անդամ 194 պետությունները:
Անկախ գնահատման համար հետաքննության իրականացման մասին ընդունած որոշումը հաստատված է բանաձևով:
Հետաքննություն իրականացնելու մասին առաջարկությամբ հանդես է եկել Եվրամիությունը: