Առևտրականները պանահջում են հանդիպում «Թերգիի» ղեկավարության հետ
Առևտրականները պանահջում են հանդիպում «Թերգիի» ղեկավարության հետ

«Թերգի» առևտրական կենտրոնի աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչության հետ և ստանալ պարզաբանումներ, հակառակ դեպքում սպառնում են փակել քաղաքապետարանի հարակից տարածքը:

Նրանց խոսքերով գիշերվանից գտնվում են դեպքի վայրում և ոչ մի պատասխան չեն ստացել: Հրդեհի առաջացման պատճառների մասին առևտրականները դժվարանում են խոսել, սակայն նշում են, որ շուկայի էլեկտրական գծերը փոխվել են վերջերս և ամեն գիշեր աշխատանքային օրվա ավարտին տեղի էր ունենում էլեկտրաէներգիայի համընդհանուր անջատում:

«Թերգի» առևտրական կենտրոնի մոտ մինչև այժմ գտնվում են հրշեջները: Հրդեհը մարված է, սակայն տեղում հզոր ծխացում է:

Ցաբաձեի փողոցում, «Թերգի» առևտրական կենտրոնում հրդեհը բռնկվել էր գիշերվա ժամը 12-ին: Տեղում մինչև այժմ աշխատում են հրշեջ-փրկարարական ծառայությունները: Հրդեհը հաջողվել է լոկալիզացնել մի քանի ժամում:

Դեպքի վայր էին այցելել Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին:

Վերջինիս փոխանցմամբ, հրդեհը վնասել է մոտ 3000 քառակուսի մետր տարածք:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: