Արչիլ Թալկվաձե. Հանրային հեռուստաընկերության «Հեռուստադպրոց» նախագիծը աշակերտներին հնարավորություն է տվել ներգրավվել ուսման գործընթացում, հատկապես `էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին
Ըստ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեի, Հանրային հեռուստաընկերության «Հեռուստադպրոց» նախագիծը հաջողված նախաձեռնություն է:
Այդ մասին Արչիլ Թալկվաձեն հայտարարել է խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ կքննարկվի Վրաստանում արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու հարցը:
Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին հեռավար ուսուցման ծրագրում ներգրավվելու համար և առանձնացրեց «Հեռուստադպրոց» նախագիծը, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կրթության մատչելիության հարցը:
«Ուսուցիչները հանրության համար օրինակելի դարձան, երբ արտակարգ իրավիճակի և համաճարակի պայմաններում անցկացնում են առցանց դասընթացներ և այժմ, այս պահի դրությամբ, բազում աշակերտներ ներգրավված են այս գործընթացում ՝ ստանալով ամենօրյա կրթություն: Այս նախագիծը շարունակվում է: Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին:
Նաև հաջող նախաձեռնություն էր Առաջին ալիքի «Հեռուստադպրոց» նախագիծը, որը աշակերտներին հնարավորություն տվեց ներգրավվել ուսման գործընթացին: Մասնավորապես, ես կցանկանայի նշել հեռուստաընկերության ծրագիրը էթնիկ փոքրամասնությունների համար: Այս ծրագրի արդյունքում կրթություն ապահովելու գործընթացը պահպանվել է և հասանելի է դարձել նաև ազգային փոքրամասնությունների համար », – ասաց Արչիլ Թալկվաձեն: