Արչիլ Թալկվաձե. Հանրային հեռուստաընկերության «Հեռուստադպրոց» նախագիծը աշակերտներին հնարավորություն է տվել ներգրավվել ուսման գործընթացում, հատկապես `էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին
Արչիլ Թալկվաձե. Հանրային հեռուստաընկերության «Հեռուստադպրոց» նախագիծը աշակերտներին հնարավորություն է տվել ներգրավվել ուսման գործընթացում, հատկապես `էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին

Ըստ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեի, Հանրային հեռուստաընկերության «Հեռուստադպրոց» նախագիծը հաջողված նախաձեռնություն է:

Այդ մասին Արչիլ Թալկվաձեն հայտարարել է խորհրդարանի հատուկ նիստում, որտեղ կքննարկվի Վրաստանում արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու հարցը:

Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին հեռավար ուսուցման ծրագրում ներգրավվելու համար և առանձնացրեց «Հեռուստադպրոց» նախագիծը, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար կրթության մատչելիության հարցը:

«Ուսուցիչները հանրության համար օրինակելի  դարձան, երբ արտակարգ իրավիճակի և համաճարակի պայմաններում անցկացնում են առցանց դասընթացներ և այժմ, այս պահի դրությամբ, բազում աշակերտներ ներգրավված են այս գործընթացում ՝ ստանալով ամենօրյա կրթություն: Այս նախագիծը շարունակվում է: Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին:

Նաև հաջող նախաձեռնություն էր Առաջին ալիքի  «Հեռուստադպրոց» նախագիծը, որը աշակերտներին հնարավորություն տվեց ներգրավվել ուսման գործընթացին: Մասնավորապես, ես կցանկանայի նշել հեռուստաընկերության ծրագիրը էթնիկ փոքրամասնությունների համար: Այս ծրագրի արդյունքում կրթություն ապահովելու գործընթացը պահպանվել է և հասանելի է դարձել նաև ազգային փոքրամասնությունների համար », – ասաց Արչիլ Թալկվաձեն: