Խորհրդարանն առաջին լսմամբ ընդունեց «Հեռուստադպրոց» կրթական ծրագրի հետ կապված «Հեռարձակման մասին» օրինագիծը

21:08, 10.06.2020

Խորհրդարանն առաջին լսմամբ ընդունեց «Հեռուստադպրոց» կրթական ծրագրի հետ կապված «Հեռարձակման մասին» օրինագիծը:

Օրինագծով արգելվում է հեռարձակման ֆինանսավորումը վարչական մարմնի, քաղաքական կուսակցության, պաշտոնատար և պետական ​​ծառայողի կողմից, ինչպես նաև դրա ծառայությունների գնումը և հեռուսատեսության ծրագրերի պատրաստման և/կամ եթեր հեռարձակման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումը, բացի այդ՝ վարչական մարմնի կողմից ֆինանասավորված կրթական, հասարակական անվտանգությանն առընչվող նախագծերի:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեց Կրթության հանձնաժողովի ղեկավար Գենադի Մարգվելաշվիլին, նշված փոփոխությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերության համար ֆինանսավորումն արգելվելու է քաղաքական կուսակցության, պաշտոնատար անձանց և պետական ​​ծառայողների կողմից, սակայն դա թույլատրելի կլինի վարչական մարմնի կողմից: Օրինագծի երկրորդ լսումը նախատեսված է վաղվա լիագումար նիստին:

Առաջին ընթերցմամբ նախագծին աջակցել է 73 պատգամավոր:

 

Հեղինակ՝   Անժելլա ՍԱՐՈՅԱՆ

Նմանատիպ