Արչիլ Թալակվաձեն իր ցավակցությունն է հայտնում Անզոր Էրքոմաիշվիլիի մահվան առիթով
Արչիլ Թալակվաձեն իր ցավակցությունն է հայտնում Անզոր Էրքոմաիշվիլիի մահվան առիթով

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն իր ցավակցությունն է հայտնում Անզոր Էրքոմաիշվիլիի մահվան կապակցությամբ:

«Ես հայտնում եմ իմ ցավակցությունը Անզոր Էրքոմաիշվիլիի՝ երաժիշտի, մեր երկրի համար վրացական բանահյուսության մեծ երկրպագուի, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամի մահվան կապակցությամբ: Ցավոք, մենք այլևս չունենք ամենատաղանդավոր, հայրենիքին անսահման սիրահարված և բարությամբ լի մարդու: Մեծ կորուստ է:

Վրաստանի խորհրդարանի անունից ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու ընկերներին», – ասաց Արչիլ Թալակվաձեն:

80 տարեկան հասակում մահացավ «Ռուսթավի» համույթի հիմնադիր Անզոր Էրքոմաիշվիլին: