Արչիլ Թալակվաձեն առցանց հանդիպում է ունեցել սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և արտասահմանում գործող բժիշկների հետ
Արչիլ Թալակվաձեն առցանց հանդիպում է ունեցել սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և արտասահմանում գործող բժիշկների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպել է արտագաղթում ապրող վրացի բժիշկների և սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ խորհրդարանի մամուլի ծառայության, Արչիլ Թալակվաձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին անձնական անձնազոհության գնով արտասահմանում բնակվող վրացի միգրանտներին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում անշահախնդրորեն աջակցելու համար: Խորհրդարանի նախագահը նշել է, որ վրաց արտագաղթը պահպանում է վրացական ինքնությունը, նպաստում մեր երկրին և ծառայում հայրենիքին, սեփական ժողովրդին և ընտանիքներին Վրաստանից դուրս: Արչիլ Թալակվաձեի խոսքով, Վրաստանի պետությունը կպաշտպանի արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների իրավունքներն ու շահերը, կամրապնդի նրանց կապերը հայրենիքի հետ և կնպաստի նրանց մշակութային և կրթական կենտրոնների զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերի հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան, Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեն, սփյուռքի և Կովկասի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Գիվի Ճիճինաձեն և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Կաճարավան: