Առաջին կինն եմ փոխնախագահի պաշտոնում, սակայն վերջինը չեմ լինի, բոլոր փոքրիկ աղջիկները տեսնում են, որ սա հնարավորությունների երկիր է. Քամալա Հարիս
Ճիշտ է, ես այս պաշտոնում առաջին կինն եմ, սակայն վերջինը չեմ լինի, քանի որ յուրաքանչյուր փոքրիկ աղջիկ, ով այսօր ինձ է նայում, տեսնում է, որ սա հնարավորությունների երկիր է,- այս մասին ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է Վիլմինգթոնում, ընտրություններից հետո առաջին ուղերձի ժամանակ:
«Մեր երկիրը հստակ ուղերձ ունի բոլոր երեխաների համար, անկախ նրանց սեռի ՝ երազեք, ինքնավստահ քայլեր արեք և այնպես տեսեք ձեզ, ինչպես ուրիշները ձեզ չեն տեսնում, քանի որ նրանք դա նախկինում չեն տեսել: Բայց իմացեք, որ մենք ձեր յուրաքանչյուր քայլի համար կծափահարենք»,- հայտարարել է Քամալա Հարիսը:
Հարիսը խոսել է նաև իր մոր մասին, որը 19 տարեկան հասակում Հնդկաստանից ժամանել է ԱՄՆ:
«Երբ մայրս ժամանեց այստեղ, նա հավանաբար չէր պատկերացնում այս պահը, սակայն նա հավատում էր Ամերիկային, որտեղ այսպիսի բան հնարավոր է: Ես մտածում եմ նրա և կանանց մասին, սերունդների, սևամորթ, ասիացի, սպիտակամորթ, լատինամերիկյան և հնդիկ կանանց մասին, ովքեր ճանապարհ են հարթել մեզ համար մեր պատմության ընթացքում մինչև այս երեկո: Կանանց մասին, ովքեր չափազանց շատ են զոհաբերել հանուն հավասարության, ազատության և առաջին հերթին, արդարության համար: Այդ թվում սևամորթ կանայք, որոնք հաճախ անտեսվում են, սակայն վստահեցնում են, որ նրանք մեր ժողովրդավարության հիմնաքարն են:
Այսօր ես մտածում եմ նրանց մարտահրավերների, նպատակասլացության և նրանց տեսլականի մասին, որպեսզի հասկանամ, թե ինչ կարող ենք փոխել արդեն կատարվածով: Ես կանգնած եմ նրանց կողքին»,- հայտարարել է Քամալա Հարիսը:
Նա նաև նշել է, որ փոխնախագահի պաշտոնում իր նշանակումը շատ բան է ասում Ջո Բայդենի անհատականության մասին, ով համարձակություն ունեցավ հատել ամենակարևոր արգելքներից մեկը և իր փոխնախագահ նշանակել կնոջ: