ՈՒշադիր հետևում ենք ընտրական գործընթացին և պարզ է, որ ԱՄՆ-ի 46-րդ նախագահը Ջո Բայդենն է. ՈՒրսուլա Փոն Դեր Լայեն
ՈՒշադիր հետևում ենք ընտրական գործընթացին և պարզ է, որ ԱՄՆ-ի 46-րդ նախագահը Ջո Բայդենն է. ՈՒրսուլա Փոն Դեր Լայեն

Մենք բոլորս ուշադիր հետևում ենք ընտրական գործընթացին և պարզ է, որ ԱՄՆ-ի 46-րդ նախագահը Ջո Բայդենն է: Շնորհավորում եմ նրան և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսին այս հաղթանակի կապակցությամբ,- այս մասին տեսաուղերձում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ, Ուրսուլա Փոն Դեր Լայենը:

Նրա խոսքով, Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի հետ:

«Եվրամիությունը և ԱՄՆ-ը ընկերներ, դաշնակիցներ են, մեր քաղաքացիներն ունեն ամենախորը կապերը, որի պատճառով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն այդքան կարևոր են Ատլանտյան օվկիանոսի այս կողմում», – հայտարարել է Ուրսուլա Փոն Դեր Լայենը: