Առաջին հանրապետության հրապարակում այսօր անցկացվելու է Դաթո Էվգենիձեի համերգը
Առաջին հանրապետության հրապարակում այսօր անցկացվելու է Դաթո Էվգենիձեի համերգը

Թբիլիսիում, Առաջին հանրապետության հրապարակում շարունակվում են ժամանցային միջոցառումները: Ամանորյա գյուղում կա սուրբծննդյան տոնավաճառ, սառցե հրապարակ, հեռակառավարման մինի ավտոմեքենաների այգի, սուրբծննդյան ջրաղաց-աշտարակ, նպարեղենի խանութ և բաց կինոթատրոն: Ամանորյա գյուղի փոքրիկ հյուրերի տրամադրության մասին ողջ օրվա ընթացքում հոգում են հայտնի հեքիաթների հերոսները և Ձմեռ պապիկը:

Առաջին հանրապետության հրապարակում  տոնական համերգների այսօրվա սերիան շարունկելու է երաժիշտ Դաթո Էվգենիձեն: Համերգը սկսվելու է 20:00-ին և մասնակցելու է Լաշա Դեռսաձեն, Պապունա Շարիքաձեն, Նիկա Քոչարովը: Ամանորյա ծրագիրը ներառում է հատուկ այս համերգի համար գրված նոր ստեղծագործություններ:

21:00-ից բեմ կբարձրանա DJ Goteski-ն և Ամանորյա գյուղի հյուրերին կառաջարկի էլեկտրոնային երաժշտության երեկո:

Ամանորյա միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են նույն տարածքում, Առաջին հանրապետության հրապարակում: