Առաջիկա տարիներին մենք ավելի կամրապնդենք բժշկական կարողությունները. Իրակլի Ղարիբաշվիլի
Առաջիկա տարիներին մենք ավելի կամրապնդենք բժշկական կարողությունները. Իրակլի Ղարիբաշվիլի

Առաջիկա տարիներին մենք ավելի կամրապնդենք բժշկական կարողությունները,- այս մասին խորհրդարանում, հանձնաժողովների միավորված նիստում ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին, որտեղ խոսել է պաշտպանական ուժերի բժշկական կարողությունների զարգացման մասին:

Նրա պարզաբանմամբ, 2020 թվականին գերատեսչությունը գնել է 24 միավոր բարձր անցողությամբ շտապ օգնության մեքենաներ, հրամանատարական կետերում ստեղծվել են համապատասխան սարքավորված լաբորատորիաներ և բարելավվել է նյութատեխնիկական բազան:

Իրակլի Ղարիբաշվիլին շեշտը դրել է նաև կորոնավիրուսի կառավարման և կանխարգելման գործընթացում զինծառայողների ներգրավման վրա: Նրա խոսքով, նյութատեխնիկական ապահովման հրամանատարության կողմից կստեղծվեն ախտահանիչ հնարավորություններ, անձնական հիգիենայի և պաշտպանիչ սարքավորումների լրացուցիչ պաշարներ. Կուժեղանա հիվանդանոցային հատվածը. Կավելանան մահճակալները, ինչպես նաև գերատեսչությունը կգնի արհեստական ​​շնչառության սարքեր, ամենօրյա թեստերի քանակը կավելանա 10 անգամ: